364147 դիտում
17:14 08-01-2018
«Ճվճըվ Արոյի» անուղղելի որդին, ով BMW X6-ով բախվել էր ՃՈ Toyota-ին, ինչի հետևանքով կար 1 զոհ և 1 վիրավոր, ձեռնաշղթայված տեղափոխվեց քննչական վարչություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Քիչ առաջ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ձեռնաշղթայված վիճակում Ոստիկանության Կենտրոնական բաժնից Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն տեղափոխեցին Երևանի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ՝ «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այսօր՝ հունվարի 8-ին, Աբովյան փողոցի և Սայաթ Նովա պողոտայի խաչմերուկում BMW X6 մակնիշի ավտոմեքենայով ողբերգական ավտովթարի մեջ, ինչի հետևանքով Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, 29-ամյա Արեգ Դավթյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր, իսկ նրա գործընկեր, 34-ամյա Խաչիկ Գասպարյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ «ՃվՃըվ Արոյի»՝ քրեական պատմություններով հայտնի, նախկինում դատված որդի Սաքուլիկը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Ժամեր անց ոստիկանության Երևան քաղաքի վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյան), ոստիկանության Կենտրոնական բաժնի (բաժնի պետ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյան) գլխավորությամբ, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական գործողություններ, իսկ հետո կատարելով բացատրական աշխատանքներ, Ս. Վարդանյանը մեղայականով ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից նրան տեղափոխել են Ոստիկանության կենտրոնական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ չի բացառվում, որ ավագ քննիչ Գեղամ Գալստյանի որոշմամբ Ս. Վարդանյանն այսօր ձերբակալվի։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/08/1086239/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աբովյան փողոցի և Սայաթ Նովա պողոտայի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ:
Դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1-ական մարտական հաշվարկներով:
Պարզվել էր, որ նշված խաչմերուկում բախվել էին BMW X 6 մակնիշի 7270-17- HV տրանզիտ համարանիշի և Toyoto Corola մակնիշի 243 II 02 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Երևանի բնակիչ, 29-ամյա Արեգ Դավթյանը քաղաքացիների օգնությամբ դուրս էր բերվել ավտոմեքենայից և «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել էր:
Toyota-ի ուղևոր՝ 34-ամյա Խաչիկ Գասպարյանն էլ հրշեջ-փրկարարների և քաղաքացիների օգնությամբ դուրս էր բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր:
BMW X 6-ի վարորդը Toyota-ին բախվելուց հետո բախվել էր ճանապարհի մայթեզրին տեղադրված գովազդային վահանակին և հայտնվել մայթին, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, ՀՀ Ճանապարհային Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, Երևանի ՃՈ պետ, Ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանը, ՃՈ հետաքննչական բաժանմունքի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Ալբերտ Նազարյանը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր վարչության պետի տեղակալ, Արդարադատության փոխգնդապետ Արտաշես Վանյանն ու ավագ քննիչ Գեղամ Գալստյանը:
Փաստի առթիվ Գ. Գալստյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ BMW X 6-ի մեջ հայտնաբերվել էին մի քանի համարանիշներ՝ հայկական և ռուսական, և ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ նշված ավտոմեքենան վարել էր հանրությանը հայտնի, բազմաթիվ ավտովթարների հեղինակ, քրեական պատմություններով հարուստ, նախկինում դատապարտված «Ճվճըվ Արոյի» անուղղելի ճիվաղ, «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ «ժողովրդի ջանին կույր աղիք դարձած» ստահակին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի վայրում հավաքվածները ասել էին, որ վիրավոր Խ. Գասպարյանը օրեր առաջ է երեխա ունեցել:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել նաև «Երքաղլույս» և «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչները:
Ֆոտոլրագրողը հայտնեել էր, որ մահացած Ա. Դավթյանն ու վիրավոր Խ. Գասպարյանը ծառայության մեջ էին եղել. աշխատում էին ՃՈ 1-ին սպայական գումարտակում:
[b]«Ճվճըվ» Արոյի անուղղելի որդին՝ քրեական պատմություններով հայտնի, նախկինում դատապարտված, «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանն է
[/b][img]http://st0.shamshyan.com/editor/0454362001515417532953173.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 190+
190+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
80142 դիտում
19:49 26-03-2016
Հանցագործ աշխարհում վարկաբեկված «Ճվճըվ Արոյի» անուղղելի որդին ձեռնաշղթայված վիճակում տեղափոխվել է դատարան. տեսանյութ