8247 դիտում
18:26 06-01-2018
Վուլֆը հորինել է պատմություններ՝ վաճառելու իր ձանձրալի և կեղծ գիրքը. Թրամփ
«Կրակ և կատաղություն. Սպիտակ տան ներսում Թրամփի օրոք» գրքի բացահայտումները կարող են հանգեցնել Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահի պաշտոնից հեռանալուն: Այսպիսի կարծիք է հայտնել գրքի հեղինակ, լրագրող Մայքլ Վուլֆը: Այս մասին նա հայտարարել է BBC- ին տված [url=http://www.bbc.co.uk/programmes/p05sz4jw]հարցազրույցում[/url], որը հրապարակվել է այսօր՝ հունվարի 6-ին:
Գրքում հեղինակի զրուցակիցների տեղեկությունները այնպիսի լույսի ներքո են ներկայացնում Թրամփին, որ տպավորություն է ստեղծվում, թե նա անկարող է կատարել նախագահի պարտականությունները,- նշել է լրագրողը: Հաղորդում է [url=http://www.dw.com/ru/автор-книги-про-трампа-рассказал-о-ее-главном-эффекте/a-42047792]Deutsche Welle[/url]-ն:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը [url=http://edition.cnn.com/2018/01/05/politics/tillerson-trump-mental-fitness/index.html]CNN[/url]-ին տված հարցազրույցում ասել է, որ «երբեք կասկածի տակ չի դրել» Թրամփի մտավոր և առողջական պատրաստվածությունը նախագահի պարտականությունների կատարման առումով:
Թրամփը գրքի հեղինակին «լիակատար ձախողակ» է անվանել: Վուլֆը «հորինել է պատմություններ վաճառելու իր ձանձրալի և կեղծ գիրքը», - գրել է ԱՄՆ-ի նախագահը Twitter-ում: Թրամփի կնոջ Մելանյայի ներկայացուցիչն, իր հերթին, գիրքն անվանել է «բուլվարային թերթ խոշոր ֆորմատով, որը տարածում է կեղծ հայտարարություններ եւ բացարձակ հորինվածքներ»:
Գիրքը վաճառքի է հանվել հունվարի 5-ին: Դիտորդները նշում են, որ Վուլֆին տեղեկություններ տրամադրողներից շատերը հետաքրքրված են Թրամփի և նրա ընտանիքի վարկաբեկմամբ:
Նմանատիպ նյութեր
17989 դիտում
15:16 10-02-2018
Լույս տեսավ «Առանց նախապայմանների» գիրքը. շնորհանդեսի բոլոր հյուրերը գիրքը նվեր են ստացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4864 դիտում
17:15 10-03-2015
ԱՄՆ-ում հայաստանցի երիտասարդը կյանքը բարելավող նոր սարք է հորինել.168.am. լուսանկարներ
1325 դիտում
12:13 20-04-2015
Իրանի միջուկային զենքի մասին միֆը հորինել է ԱՄՆ-ն. Ալի խամենեի
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7706 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
397 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը