211652_close_icon
views-count68663 դիտում article-date 20:18 03-01-2018

Գավառի մանկատանը Նոր տարին ու Սուրբ Ծնունդը շարունակվում են և կտևեն մինչև հին տոմարով Նոր տարի. սեղանի առատությանը կնախանձեին շատ նախարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գավառի մանկատանը շարունակվում են դեկտեմբերի 28-ից սկսված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված խնջույքները և միջոցառումները: Լի ու առատ սեղաններով, երգ ու պարով են անցնում տոները և դրանք կշարունակվեն մինչև հին տոմարով Նոր տարի: Մանկատան երեխաները, կոլեկտիվը՝ մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի գխավորությամբ, իրենց շնորհակալությունն ու երախտիքի խոսքն են ուղղում բոլոր այն բարերաներին, բարի ու սրտացավ մարդկանց, ովքեր միշտ կանգնած են եղել մանկատան սաների թիկունքին, իրենց այցելություններով ոգևորել ու օժանդակել են նրանց: Հատկապես շնորհակալություն են հայտնում ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վալադիմիր Գասպարյանին, Ոստիկանության Զորքերի հրամանատար, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին, Ոստիկանության Զորքերի N զորամասի հրամանատար, Ոստիկանության գնդապետ Գուրգեն Գրիգորյանին, մյուս բոլոր մարդկանց և նրանց ցանկանում անամպ երկինք, սահմանն անառիկ պահող զինվորներին բարի ծառայություն ու բարի վերադարձ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+

Նմանատիպ նյութեր