211652_close_icon
views-count50359 դիտում article-date 22:58 01-01-2018

Լուսինն այս գիշեր կգիրանա, հունվարի 3-ին երկիրը կմոտենա արևին, հունվարի 4-ին կդիտվի աստղային անձրև

Այս գիշեր աշխարհի բնակիչները կկարողանան դիտել այսպես կոչված՝ գերլուսինը: Այս աստղագիտական ​​երևույթը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ լիալուսինն ամենամոտն է երկրին, ինչը թույլ է տալիս ավելի պարզ տեսնել Լուսինը և կատարել գեղեցիկ լուսանկարներ: Հաղորդում է [url=https://www.svoboda.org/a/28949841.html]«Ազատությունը»[/url]: Գերլուսինը թույլ է տալիս տեսնել լուսինը 14%-ավելի խոշոր և 30 %-ով ավելի պայծառ, քան երբ լուսինը երկրից ամենահեռու կետում է: Գերլուսնից բացի սպասվում են նաև այլ աստղագիտական հազվադեպ երևույթներ: Հունվարի 3-ին երկիրը կլինի արևից ամենամոտ հեռավորության վրա, որը թույլ կտա տեսնել տարվա ամենամեծ արևային սկավառակը: Իսկ հունվարի 4-ի գիշերը կարելի է տեսնել ամանորյա աստղային անձրև՝ ժամում մոտ 120 երկնաքար: [img]http://st0.shamshyan.com/editor/0747216001514833497238386.jpg[/img]

Նմանատիպ նյութեր