211652_close_icon
views-count53800 դիտում article-date 17:53 21-12-2017

Երևանում վաղ առավոտյան տրոլեյբուսում առաջացած հրդեհի փաստով նշանակվել են մի շարք փորձաքննություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում հետաքննություն է սկսվել պարզելու համար այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 39 շենքի մոտ թիվ 9 երթուղին սպասարկող 10 համարի տրոլեյբուսում առաջացած հրդեհի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԻՆ ՓԾ-ում ժամը 07:20-ին ահազանգ է ստացվել նշված հրդեհի վերաբերյալ: Դեպքի վայր են ժամանել հրշեջների 2 մարտական հաշվարկ, ովքեր մարել են տրոլեյբուսում առաջացած հրդեհը: Ամբողջությամբ այրվել է շարժիչի հատվածը և սրահի մի մասը: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վարորդը միայնակ է եղել, ով նույնպես չի տուժել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր