211652_close_icon
views-count14383 դիտում article-date 12:13 18-12-2017

Ստավրոպոլում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել, ևս մեկ հայ հիվանդանոց է տեղափոխվել

Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Արզգիրի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 2 մարդ է զոհվել, որոնցից մեկը հայ է: Այդմասին հայտնում է [url=https://www.stav.kp.ru/online/news/2966129/]stav.kp.ru[/url] կայքը։ Դեպքը տեղի է ունեցել Բուդյոնովսկ-Արզգիր մայրուղու վրա: Նշվում է, որ ВАЗ-211440 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով ՀՀ բնակիչ էր, անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել է ВАЗ-21102 մակնիշի մեքենային: Հայ վարորդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Հոսպիտալացվել է 3 մարդ՝ 27-ամյա հայ և Արզգիրի 54 ու 57-ամյա բնակիչներ: Ավելի ուշ պարզվել է, որ մահացածն ընդամենը 1 տարվա վարորդ է եղել:

Նմանատիպ նյութեր