211652_close_icon
views-count73637 դիտում article-date 15:00 17-12-2017

Մոսկվայում 16-ամյա դպրոցականը լոգարանում iPhone-ը լիցքավորելու ժամանակ էլեկտրահարվել և մահացել է

Մոսկվայի Լոբաչևսկու փողոցի 16-ամյա բնակիչը լոգանք ընդունելու ժամանակ էլեկտրահարվել և մահացել է: Այս մասին հայտնում է [url=http://www.mk.ru/incident/2017/12/17/shkolnika-ubilo-tokom-v-vannoy-vo-vremya-zaryadki-ayfona.html]MK[/url]-ն: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 10-րդ դասարանի աշակերտը քնելուց առաջ՝ ժամը 22:30-ի սահմաններում, լոգանք ընդունելիս՝ գտնվելով ջրի մեջ, փորձել է լիցքավորել սմարթֆոնը և հոսանքին միացնելու պահին էլեկտրահարվել է: Նրա ձայնից տանը գտնվող քույրն ու մայրը բացել են լոգարանի դուռը և հայտնաբերել տղային անգիտակից վիճակում՝ ձեռքի և կրծքավանդակի շրջանում էլեկտրալարից ստացած այրվածքներով: Բնակարան ժամանած շտապօգնության բրիգադը չի ունեցել նման դեպքերի համար նախաատեսված համապատասխան սարքավորում՝ առաջին օգնությունը ցուցաբերելու համար և ավելի ուշ կանչով ժամանել է ևս 2 բրիգադ, սակայն արդեն ուշ է եղել: Տղան մահացել է:

Նմանատիպ նյութեր