211652_close_icon
views-count11907 դիտում article-date 13:21 17-12-2017

Նոր տարվա սեղանի հիմնական ապրանքների մի մասը թանկացել է մոտ 15%-ով. Բաբկեն Պիպոյան. Tert.am

«Իրազեկ և պաշտպանված» սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Tert.am-ի հետ զրույցում խոսելով Ամանորի սեղանի ծախսերի մասին, ասաց, որ դա հիմնականում կախված է նրանից, թե քաղաքացիները որքան հյուր են նախատեսել ընդունել: «Հաշվարկները չի կարող բոլորի վրա տարածվել, քանի որ ընտանիքներ կան, որ նախատեսում են ընդունել 15, 30, 40 կամ 50 հյուր: Այդ պատճառով մենք միջինացված ցուցանիշ ենք վերցնում` 30-40-ը: Այսինքն` տան անդամները և հյուրերը իրար հետ չեն գերազանցում 40-ը»,- ասաց նա և նշեց, որ որոշակի ապրանքներ կան, որոնք էական ազդեցություն են ունենում ընդհանուր ծախսվող գների վրա և չի բացառվում, որ մարդիկ ալկոհոլային խմիչքների այնպիսի տեսականի ընտրեն, որ միջինից երեք անգամ գերազանցի ծախսերը: «Թեև մոնիտորինգը դեռ չենք ավարտել, բայց նախորդ տարիների համեմատ կարող եմ ասել, որ առաջնային ապրանքների մի մասը թանկացել է մոտ 15%-ով: Հիմնականում այն ապրանքները, որոնք 15%-ով չեն թանկացել, ընդհանուր գումարի մեջ ցածր տեսակարար կշիռ են կազմում, այսինքն՝ ամանորյա ծախսերի հիմնական բաժնի ծավալը թանկացումը եղել է շատ ավելի բարձր տոկոս»,-ասաց նա: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/12/17/prices/2567036]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր