8222 դիտում
18:45 16-12-2017
Կարեն Կարապետյան. Արցախի տնտեսության զարգացման ցուցանիշները շատ տպավորիչ են. ՖՈՏՈՇԱՐՔ
ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ՝ դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել երկու հանրապետությունների կառավարությունների մի շարք անդամների համատեղ խորհրդակցություն:
Ողջունելով հյուրերին՝ ԱՀ պետական նախարարը կարևորել է երկու կառավարությունների միջև համագործակցության նման ձևաչափի նշանակությունը՝ տարբեր ոլորտներում մոտեցումների համադրման և պետական ծրագրերի արդյունավետության բարձրացման գործում: Ա. Հարությունյանը հակիրճ ներկայացրել է Արցախի տնտեսության ընթացիկ իրավիճակը, միտումները և հիմնական ոլորտների առանձնահատկությունները:
«9 ամսվա տվյալներով՝ մեզ հաջողվել է 2017 թվականին 16.5 տոկոս ՀՆԱ աճ ապահովել: Տարբեր բնագավառներում խոշոր նախագծեր ենք մեկնարկել, որոնք առաջիկա տարիներին պայմանավորելու են մեր տնտեսության կայուն զարգացումը: Մասնավորապես՝ մի քանի ջրամբարներ և ՀԷԿ-եր ենք կառուցում, ընդլայնում ենք ոռոգման ցանցը, բարեփոխումներ ենք կատարում գյուղատնտեսության ոլորտում, խթանում ենք մշակող արդյունաբերությունը, աջակցում ենք հանքարդյունաբերական որոշ ծրագրերի:
Արդյունքում, մենք նախորդ տարիներին լուրջ հաջողություններ ենք արձանագրել՝ հիմք ստեղծելով նաև ապագայի կայուն զարգացման համար»,- նշել է Ա. Հարությունյանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ շեշտադրելով, որ իրենց յուրաքանչյուր այց Արցախ ոգևորիչ է:
«Արցախի տնտեսության զարգացման ցուցանիշները շատ տպավորիչ են: ՀՀ կառավարությունը ծրագրում է գալիք տարիների համար տնտեսական կայուն աճի հիմքեր ստեղծել, ինչն անդրադառնալու է նաև Արցախի տնտեսության վրա: Մենք ունենք բավականին լուրջ աշխատանքային օրակարգ, և համոզված ենք, որ բարձր արդյունքներ ենք ապահովելու միասնական ջանքերի շնորհիվ:
Մենք պետք է օգնենք մեր գործընկերներին աշխարհի արդի միտումները տեղայնացնել Արցախի Հանրապետությունում»,- ասել է ՀՀ վարչապետը:
Խորհրդակցության ավարտին ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարներ Կարինե Աթայանը և Լևոն Ալթունյանը հուշագիր են ստորագրել երկու գերատեսչությունների համագործակցության խորացման վերաբերյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
11891 դիտում
17:04 26-04-2018
2018 թվականի առաջին եռամսյակում արձանագրված դրական ցուցանիշները պետք է պահպանվեն. Կարեն Կարապետյան
Այս բաժնից
547 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
643 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է