211652_close_icon
views-count30051 դիտում article-date 22:36 15-12-2017

Ավտովթար Լոռու մարզում. ВАЗ 21099 մեքենայի վարորդը կորցրել է ղեկի կառաարումը և կողաշրջված վիճակում հայտնվել ճամփեզրին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Մ6 միջպետական ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 49-ամյա Արմեն Հովհաննիսյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի 35 GZ 630 համարանիշի ավտոմեքենայով, կորցնելով մեքենայի կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, և մոտ 10 մետր կողաշրջված վիճակում առաջ ընթացել և հայտնվել ճամփեզրին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Աշոտ Տիտանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՃՈ նույն դասակի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ա. Հովհաննիսյանը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր