211652_close_icon
views-count3950 դիտում article-date 13:04 14-12-2017

Փոստային կապի ոլորտում Հայաստանն առաջատար դեր ունի. Նուրուդին Մուխիդինով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Կապի տարածաշրջանային համագործակցության գործադիր կոմիտեի գլխավոր տնօրեն Նուրուդին Մուխիդինովին: Նա Երևանում է՝ մասնակցելու Հեռահաղորդակցության միջազգային միության Սպեկտրի կառավարման հարցերով տարածաշրջանային համաժողովին։ Ն. Մուխիդինովը նախարարին ներկայացրեց իր տպավորությունները համաժողովի աշխատանքների վերաբերյալ։ Նա ընդգծեց համաժողովի բարձր կազմակերպվածությունը և ներկայացուցչական կազմը։ Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին Հեռահաղորդակցության միջազգային միության կատարած աշխատանքների, ընթացիկ ծրագրերի և առաջիկա պլանների վերաբերյալ։ Նախարարին ներկայացվեցին 2018թ. նախատեսվող ՏՀՏ ոլորտի բարձր մակարդակի աշխատանքային խմբի հանդիպման մանրամասները: Վահան Մարտիրոսյանն առաջարկեց այն անցկացնել Հայաստանում, ինչը համաձայնությամբ ընդունվեց։ Ն. Մուխիդինովը շնորհակալություն հայտնեց նախարարին աջակցության համար: Նա նշեց, որ փոստային կապի ոլորտում Հայաստանն առաջատար դեր ունի, իսկ նախարարության համապատասխան բաժնի աշխատակիցներն իրենց մասնագիտական գիտելիքներով մշտապես պատրաստակամ մոտեցում են ցուցաբերում կոմիտեի աշխատանքներին։ Նախարարն ընդգծեց, որ նախարարությունը պատրաստ է առավել ակտիվ շարունակել համագործակցությունը Կապի տարածաշրջանային համագործակցության կոմիտեի հետ:

Նմանատիպ նյութեր