211652_close_icon
views-count33476 դիտում article-date 19:38 13-12-2017

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելել է Ոստիկանության զորքերի հասարարական կարգի պահպանության զորամաս և ներկա գտնվել մարտավարամասնագիտական վարժանքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետՎլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելեց Ոստիկանության զորքերի հասարարական կարգի պահպանության զորամաս և ներկա եղավ մարտավարամասնագիտական վարժանքներին: Ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի զեկույցն ընդունելուց հետո Վլադիմիր Գասպարյանն ու նրան ուղեկցող անձինք ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին երկրի սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշապատին: Վարժանքի ընթացքում արագ արձագանքման խմբերը ներկայացրին հանրային տարածքում զինված խմբի ծրագրերը խափանելու և ապօրինի զինյալներին վնասազերծելու գործողություններ: Վարժանքի ավարտին ներկայացվեց ձեռնամարտի հնարքների համալիր: Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց ոստիկանության զորքերի բարոյահոգեբանական, կամային, մարտավարամասնագիտական պատրաստականությունը և կարևորեց Զորքերի դերը հասարակական կարգի ապահովման ու հանրային անվտանգության պահպանման գործում: Ոստիկանության պետը շրջեց զորամասի տարածքում, ծանոթացավ զինծառայողների կենցաղի և մասնագիտական պատրաստության պայմաններին, ստուգեց ձմեռային շրջանի նախապատրաստական աշխատանքի արդյունքները: Այցի ավարտին Վլադիմիր Գասպարյանը,ուղեկցող սպաների և ոստիկանության զորքերի հրամանատարության ու զինծառայողների հետ, մասնակցեց զինվորական ճաշի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր