211652_close_icon
views-count2638 դիտում article-date 22:53 13-12-2017

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ամիր Հաթամիի հետ

Դեկտեմբերի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ամիր Հաթամիի հետ: Հանդիպման սկզբում դեսպան Թումանյանը նախարար Ամիր Հաթամիին փոխանցեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ջերմ ողջույնները և իր գոհունակությունը հայտնեց պաշտպանության ու անվտանգության բնագավառում հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակի կապակցությամբ: Նախարար Հաթամին, բարձր գնահատելով հայ-իրանական հարաբերությունների մակարդակը, նշեց, որ հարևանների հետ կապերի ամրապնդումն Իրանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է, և ՀՀ անկախության 26 տարիների ընթացքում այդ կապերը միայն զարգացում են ապրել: Ներկայացնելով ՀՀ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՝ դեսպան Թումնայնաը բարձր գնահատեց ﬕջազգային իրավունքի հիման վրա հիﬓախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Իրանի հավասարակշռված դիրքորոշումը: Դեսպան Թումանյանը կարևորեց նաև պաշտպանության և տարածաշրջանային անվտանգության ոլորտում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև մշտական կապի ստեղծման և խորհրդատվությունների անցկացման հանգամանքը: Ի պատասխան նախարար Ամիր Հաթամին նշեց, որ հակամարտության կարգավորմանը նպաստելու նպատակով Իրանը վարում է հավասարակշիռ քաղաքականություն և կոչ է անում կողմերին շարունակել բանակցությունները խաղաղ կարգավորման շուրջ: Զրուցակիցներն անդրադարձան նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին՝ կարևորելով տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատան անհրաժեշտությունը, որը բխում է բոլոր երկրների շահերից: Հանդիպմանը ներկա էր նաև ԻԻՀ-ում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Ազնավուրյանը:

Նմանատիպ նյութեր