211652_close_icon
views-count5545 դիտում article-date 14:44 13-12-2017

Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը կոչ է արել ճանաչել Արցախի հանրապետությունը. yerkirmedia.am

Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, կոչ է արել կառավարությանը «ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ուժեղացնել Ավստրալիայի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի և դրա քաղաքացիների հետ»: Այս մասին հայտնում է ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը, փոխանցում է [url=http://yerkirmedia.am/1political/avstralia-kanachner-kusakcutyun/]yerkirmedia.am[/url]-ը։ «Ավստրալիայի Կանաչներն արձանագրում են Լեռնային Ղարաբաղի գործադրած ջանքերը՝ կառուցելու ազատ և ժողովրդավարական հասարակություն լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների միջոցով, ինչպես նաև շարունակական աշխատանքները պատասխանատու կառավարություն ունենալու հարցում»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://yerkirmedia.am/1political/avstralia-kanachner-kusakcutyun/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր