211652_close_icon
views-count2710 դիտում article-date 13:13 13-12-2017

Էդվարդ Նալբանդյանն առանձնազրույց է ունեցել Հունաստանի իր գործընկերոջ հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 12-ին Աթենք պաշտոնական այցելությամբ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝առանձնազրույց ունեցավ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հետ։ Հանդիպումից հետո՝ նախարար Կոձիասի ուղեկցությամբ՝ Հունաստանի ԱԳՆ համաժողովների սրահում Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության, հրատապ միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին ծավալուն ելույթով։ Էդվարդ Նալբանդյանի դասախոսությանը ներկա էին Հունաստանի արտգործնախարարության ղեկավար անձնակազմը, Աթենքում հավատարմագրված դեսպաններ, անվանի գիտնականներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, լրագրողներ։ Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ հայ և հույն ժողովուրդների բազմադարյա հարաբերություններին, Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտկան հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիների ընթացքում գրանծված ձեռքբերումներին։ ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լույսի ներքո Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությղան ղեկավարը ներկայացրեց Հայաստան - Եվրոպական միություն ընդլայնվող հարաբերությունները։ Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում Հայաստանի առաջնորդող դերակատարությանը։ ՀՀ արտգործնախարարի ելույթում կարևոր տեղ էր հատկացված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերին, հանգուցալուծման գործընթացի վերջին զարգացումներին։ Ելույթից հետո Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց ներկաների հարցերին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր