211652_close_icon
views-count3676 դիտում article-date 20:23 11-12-2017

Տրանսպորտի նախարարն ընդունել է «Softline» ընկերության ներկայացուցիչներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 11-ին ընդունեց «Softline» ընկերության նախագահ Իգոր Բորովիկովին և Հայաստանում «Softline»-ի գլխավոր տնօրեն Սարգիս Հարությունյանին։ Ընկերության ներկայացուցիչները նախարարին ներկայացրին իրենց կողմից Հայաստանում «Data center» (տվյալների մշակման կենտրոն) հիմնելու հնարավորությունը։ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ նախարարությունը տեխնիկապես պատրաստ է քննարկելու ներկայացված ծրագրի դրույթներն ու մանրամասները։ Նախարարը համապատասխան վարչության մասնագետներին հանձնարարեց որոշակի ուսումնասիրություններից և ներկայացված բիզնես պլանին ծանոթանալուց հետո առավել ակտիվ շարունակել քննարկումները տեխնիկական բնույթի հարցերի շուրջ: [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր