211652_close_icon
views-count35578 դիտում article-date 13:10 11-12-2017

Երևանի կենտրոնում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ԱՄՆ-ի քաղաքացուն և դիմել փախուստի

Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Երևանում ԱՄՆ քաղաքացուն վրաերթի ենթարկելու փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տերյան և Պուշկին փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել ԱՄՆ քաղաքացի՝ 18-ամյա Կիռա Բրաունին։ Վարրոդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի, վիրավորը կոտրվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին և նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր