211652_close_icon
views-count101327 դիտում article-date 10:57 10-12-2017

Արարատի մարզում 28-ամյա Audi-ի վարորդը՝ խոշոր ու շղթայական ավտովթարի պատճառ. մեքենաներից մեկը վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Մասիս քաղաքի վարչական տարածքում, բախվել են Երևան քաղաքի Բագրևանդի 88 տան բնակիչ, 28-ամյա Արմեն Աղաջանյանի վարած Audi A7 մակնիշի 008 AA 01 համարանիշի, Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչ՝ 31-ամյա Գրիգոր Միրզոյանի վարած Opel մակնիշի 34 ՕQ 928 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Արմեն Խաչատրյանի վարած Газель մակնիշի 34 TT 648 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ում հրդեհ է առաջացել է և այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Արտյոմ Ստեփանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Ռազմիկ Գասպարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Audi-ի վարորդը ընդունել է իր մեղավորությունը, որ ինքն է եղել վթարի մեղավորը։ Բախման հետևանքով էլ Газель-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր