211652_close_icon
views-count3794 դիտում article-date 21:37 07-12-2017

Kaspersky լաբորատորիան փակում է Վաշինգտոնում իր գրասենյակը

Կասպերսկու լաբորատորիան կդադարեցնի իր աշխատանքը Վաշինգտոնում։ Այդ մասին Ria Novosti-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։ Ընկերությունում նշել են, որ գրասենյակը փակվում է, քանի որ սպառել է իր առաքելությունը։ Այդուհանդերձ, այն հետ չի կանգնի 2018թ-ին Չիկագոյում, Լոս Անջելեսում և Տորոնտոյում 3 նոր գրասենյակներ բացելու իր մտադրությունից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հանձնարարեց մի շարք պետական հաստատություններին դադարեցնել լաբորատորիայի ծրագրերի կիրառումը, քանի որ, ըստ նրանց, այդ ծրագրերը կարող են գործել՝ ի վնաս ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը։

Նմանատիպ նյութեր