211652_close_icon
views-count67505 դիտում article-date 10:42 07-12-2017

Ավազակային հարձակում Գյումրիում. 2 դիմակավորված ճիվաղ մտել են փոխտնօրենի տուն, կպչուն ժապավենով կապել նրան ու դանակի սպառնալիքի տակ հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր ու գումար

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում դիմակավորված 2 ճիվաղ Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան 37 շենքի բնակիչ, 44-ամյա Ալինա Ավետիսյանի տան դուռը թակել են և տանտիրուհին, ոչինչ չկասկածելով, բացել է դուռը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճիվաղները տանտիրուհուն հրելով՝ մտել են տուն, այնուհետև կպչուն ճապավենով կապել են նրա ձեռքերն ու ոտքերը և դանակի սպառնալիքի տակ՝ պահանջել գումար: Բնակարանն ամբողջովին տակնուվրա են արել և այնտեղից հափշտակել տարբեր տեսակի ոսկյա և արծաթյա զարդեր, մուշտակ, բիժուտերիա, գումար: Իրենց սև գործն անելուց հետո ստահակները դիմել են փախուստի: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի տեղակալ Ենգոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Սիմոնյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական վարչության քննիչ Սամվելյանի որոշմամբ ավազակային հարձակում կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ավետիսյանը աշխատում է Գյումրիի թիվ 30 հիմնական դպրոցում՝ որպես փոխտնօրեն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր