211652_close_icon
views-count27451 դիտում article-date 21:49 04-12-2017

Մահացել է բոլիվուդյան հանրահայտ դերասան Շաշի Կապուրը

79 տարեկանում երկարատև հիվանդությունից մահացել է հանրահայտ հնդիկ դերասան Շաշի Կապուրը։ Այդ մասին հայտնում է Variety-ն։ Բոլիվուդյան լեգենդար դերասանը 2 օր առաջ հոսպիտալացվել էր Մումբայի կլինիկաներից մեկը, որտեղ ախտորոշել էին շնչառական ուղիների վարակ։ Կապուրը ֆիլմերում նկարահանվել է մանկուց և առավել հայտնի է դարձել «Պարոն Շեքսպիր» /1965թ./, «Սիրո սեզոն» /1969թ./, «Բոմբեյի կինո» /1970թ./, «Արի իմ գիրկը» /1973թ./ և այլ հանրահայտ ֆիլմերից։ Բացի այդ, բազմաթիվ անգամներ խաղացել է Բոլիվուդի մեկ այլ լեգենդի՝ Ամիթաբ Բաչչանի հետ՝ «Պատ» /1975թ./, «Սերը կյանք է» /1976թ./, «Նվիրված ծառան» /1982թ./ և այլն։ 1979 թվականի դերասանը սկսել էր իր ռեժիսորական կարիերան։

Նմանատիպ նյութեր