211652_close_icon
views-count73586 դիտում article-date 10:54 03-12-2017

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. 40-ամյա մագլցողը կասկածվում է 30-ամյա կնոջը բռնություն գործադրելով բռնաբարելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն է փոխանցվել Ոստիկանության Մեղրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր.օր-ի 138 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը։ Քննիչի որոշմամբ ձերբակալվել է Գորիս քաղաքում հաշվառված, սակայն Ագարակ քաղաքում բնակվող 40-ամյա Սևադա Դադունցը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Սյունիքի մարզի քաղաքներից մեկում 30-ամյա Էմմա Գ.-ի նկատմամբ բռնություն գործադրելով բռնաբարելու մեջ։ Դեկտեմբերի 2-ին, գիշերը ժամը 02։30-ի սահմաններում Ս. Դադունցը մտել է Էմմա Գ.-ի տուն և սուրճ է պահանջել։ Մերժում ստանալուց հետո ճիվաղը ներսից փակել տան դուռը, հարձակվել կնոջ վրա, պատառոտել հագուստները և բռնություն գործադրելու եղանակով բռնաբարել նրան։ Անասնական իր կիրքը բավարարելուց հետո տականքը կնոջ գլուխը հարվածել է սալիկապատ հատակին, որից հետո հեռացել է։ Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները տաք հետքերով հայտնաբերել են Ս. Դադունցին և բերման ենթարկել Ոստիկանության Մեղրիի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալն աշխատում է «Հայաստանի էլեկտրոցանցեր» ՓԲԸ-ի Ագարակի մասնաճյուղում՝ որպես մագլցող։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր