211652_close_icon
views-count9869 դիտում article-date 22:58 01-12-2017

Փհենյանը մեկ պայմանով Վաշինգտոնի հետ կնստի բանակցային սեղանի շուրջ

Փհենյանը պատրաստ է Կորեական թերակղզու ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակին լուծում տալու համար նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այդ մասին Interfax-ին հայտնել է Վիտալի Պաշինը, ով այսօր Հյս. Կորեա կատարած ռուսական պատվիրակության մեջ է եղել։ Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ընը բանակցություններ կսկսի, եթե ամերիկյան իշխանությունները հյուսիսկորեական պետությունը ճանաչեն որպես միջուկային գերտերություն։ «Նրանք գտնում են, որ հասել են իրենց նպատակին՝ իրենք դարձել են միջուկային գերտերություն»,-ասել է դիվանագետը և հավելել, որ հյուսիսկորեացիների կարծիքով՝ իրենց իսկ վարած քաղաքականությունը թույլ է տվել ապահովել սեփական երկրի անվտանգությունը։

Նմանատիպ նյութեր