211652_close_icon
views-count13594 դիտում article-date 23:06 30-11-2017

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում բացվել է ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

Նոյեմբերի 28-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ Հալեպում ծնված ֆրանսահայ հայտնի քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի ստեղծագործությունների՝ «Խաղաղություն. Թորոսի ամբողջական հավաքածու» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ցուցահանդեսը կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի և Սիրիայի մշտական ներկայացուցչությունների համատեղ ջանքերով։ Բացման արարողությանը ելույթներով հանդես եկան ՅՈՒՆԵՍԿՕ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Լամյա Շաքուրը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Լևոն Ամիրջանյանը և Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար, դեսպան Վահրամ Կաժոյանը։ Միջոցառմանը ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի նախագահը, քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Ֆրանսիայի սենատորներ, պատգամավորներ, ինչպես նաև մշակույթի գործիչներ, ֆրանսահայ համայնքի անդամներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այցելուների համար ցուցահանդեսը բաց կլինի մինչև ս.թ. դեկտեմբերի 1-ը:

Նմանատիպ նյութեր