211652_close_icon
views-count39344 դիտում article-date 14:48 28-11-2017

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 32-ամյա վարորդը Mercedes-ով դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արզնի գյուղի բնակիչ 32-ամյա Գրիշա Օհանյանը իր վարած Mercedes մակնիշի 24 CC 240 համարանիշի ավտոմեքենայով՝ Արզնի գյուղի գլխավոր ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերտաիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում տեղազննություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Վահե Հարությունյանն ու Ռուբեն Գևորգյանը: Փաստի առթիվ Ռ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր