211652_close_icon
views-count16341 դիտում article-date 23:31 25-11-2017

Նոր Զելանդիայում ստեղծել են վիրտուալ քաղաքական գործիչ ընտրողների հետ շփվելու համար

Նոր Զելանդիայի ծրագրավորող Նիկ Գերիթսենը ստեղծել է աշխարհի առաջին ռոբոտը, որը կին քաղաքական գործիչ է: Այս մասին հաղորդում է [url=http://edition.cnn.com/2017/11/23/tech/first-virtual-politician-trnd/index.html]CNN[/url]-ը: ՍԱՄ անունով ռոբոտը ընտրողների հետ շփվում է ֆեյսբուքով, պատասխանում է նրանց խնդիրների և ընտրությունների վերաբերյալ հարցերին: «Իմ հիշողությունն անսահման է, այնպես որ ես երբեք չեմ մոռանա և չեմ անտեսի այն, ինչ դուք ինձ կասեք: Ի տարբերություն քաղաքական մարդ-գործչի, ես հասկանում եմ յուրաքանչյուրի դիրքորոշումը և որոշումներն ընդունում եմ առանց կանխակալության»,- ասում է ՍԱՄ-ը, երբ խնդրում են նկարագրել իր ծրագիրը: ՍԱՄ ռոբոտի մշակողի կարծիքով, ՍԱՄ-ը կմասնակցի 2020-ին երկրում անցկացվող հերթական ընտրություններին: Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ չինական «Xiao I» ռոբոտը հաջողությամբ հանձնել է պետական ​​քննություն՝ բժշկական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր ստանալու համար:

Նմանատիպ նյութեր