211652_close_icon
views-count10545 դիտում article-date 09:45 24-11-2017

ՏԻՄ ընտրություններից հետո լարված իրավիճակ է Վայոց ձորում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ աջակցությունը վայելող թեկնածուն՝ Տիգրան Խուդոյանը, պարտվել էր անկուսակցական Արթուր Ստեփանյանին: Դրանից հետո Շատինում բողոքի ցույցեր եղան, և ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի տեղեկությունները, այդ անհնազանդության հետևում իրականում կանգնած են եղել Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ու ԱԺ ՀՀԿ պատգամավոր Աշոտ Արսենյանը, որոնք ամեն ինչ անում էին՝ Խուդոյանին համայնքի ղեկավար դարձնելու համար, բայց ձախողվեցին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրանց հետ հավասար ջանքեր է գործադրում Վայոց ձորի նախկին մարզպետ, այժմ վարչապետի խորհրդական Սամվել Սարգսյանը՝ Երևանի «Հայաթ-փլեյս» հյուրանոցի սեփականատերը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սարգսյանն ու իշխանության մյուս ներկայացուցիչները սկսել են ուժային ճնշումներ ոչ միայն ընտրված թեկնածուի նկատմամբ, այլև սպառնում են բոլոր նրանց, ում հետ Արթուր Ստեփանյանը փորձում է աշխատել՝ համայնքապետարանում պաշտոն տալ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր