211652_close_icon
views-count3963 դիտում article-date 18:20 19-11-2017

Սիրիայում ալրաղացի հրետակոծության արդյունքում զոհվել է 12 մարդ

Սիրիայում 12 մարդ է զոհվել ահաբեկիչների հրթիռակոծության արդյունքում: ԻՊ-ի գրոհայիները հրթիռակոծել են Սիրիայի արևմուտքում գտնվող Հոմս քաղաքի ալրաղացը: Երկու ռումբ պայթել է ալրաղացի տարածքում և մեծ ավիրածություններ պատճառել: Վերջին տվյալներով, միջադեպի արդյունքում զոհվել է 12 մարդ, ևս 27-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ ձեռնարկության փլատակների տակ դեռ շատ մարդիկ են մնում:

Նմանատիպ նյութեր