211652_close_icon
views-count5392 դիտում article-date 10:24 18-11-2017

Ընտանեկան բռնության օրինագծի շուրջ բորբոքված կրքերը չեն հանդարտվում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ընտանեկան բռնությանը վերաբերող օրենքի նախագիծը, որը հանրային բուռն քննարկումների առիթ դարձավ ու նաև հանդիպեց որոշ շերտերի անհամաձայնությանն ու քննադատությանը, ենթարկվել է փոփոխությունների: Փոփոխություն է կրել նաև օրինագծի վերնագիրը: Նախկինում այն կոչվում էր. «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծ, այժմ ունի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» անվանումը: Սա նույնպես բողոքի տեղիք է տվել: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» հասարակական կազմակերպությունը երեկ հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորապես նշել էր. «Դեռևս վերնագրից պարզ է դառնում, որ օրինագիծը ենթարկվել է կոնցեպտուալ փոփոխության։ Անհատի պաշտպանության ու աջակցության շեշտադրումից փոխվելով դեպի ընտանեկան համերաշխություն, որն իրավական որևէ սահմանում չունի և հակասության մեջ է մտնում միջազգային իրավական ձևակերպումների հետ։ Նշենք, որ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ի սկզբանե բարձրաձայնել է նախագծում տեղ գտած մի շարք խնդիրների մասին, սակայն այժմ, նմանատիպ՝ կոնցեպտուալ, գաղափարական և մարդու իրավունքների հիմնադրույթներն անտեսող փոփոխություններից հետո, իր անհամաձայնությունն է հայտնում նման նախագծի առնչությամբ: Հին օրինագծի համեմատությամբ փոփոխությունների օրինակներ պարզել չհաջողվեց. փոխնախարարը քննարկումների էր մասնակցում և զբաղված էր: Այդուհանդերձ, ոչ պաշտոնական զրույցում նախարարությունից ասում էին, որ փոփոխություններն առանձին բառերի ու փոքր ձևակերպումների մակարդակով են»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր