211652_close_icon
views-count10524 դիտում article-date 10:09 17-11-2017

Կորյուն Նահապետյանն ու նրա պաշտոնյա որդին չեն ծառայել բանակում. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վերջերս ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն նահապետյանի որդուն նոր պաշտոն են տվել: Արթուր Նահապետյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար: Նշենք, որ 25-ամյա երիտասարդը բեղուն աշխատանքային կենսագրություն ունի, լավ կրթություն է ստացել, աշխատել է բազմաթիվ կարևորագույն կառույցներում, ինչպես ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, եղել է վարչապետի խորհրդականի օգնական: Սակայն, ինչպես որդին, այնպես էլ ԱԺ-ում ռազմավարական պաշտոն զբաղեցնող նրա հայրը՝ Կորյուն Նահապետյանը, չեն ծառայել բանակում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր