Կորյուն Նահապետյանն ԱԺ-ում կրկին կզբաղեցնի իր տեղը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կորյուն Նահապետյանը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին թեև ընդամենը 1046 ձայն էր ստացել, բայց մանդատ ստանալու է: Բանն այն է, որ նրա հովանավորյալ Սամվել Ալեքսանյանը բավականին շատ՝ 42.772 ձայն է ստացել:
Այդպիսով Ալեքսանյանն ապահովել է, որ այդ ընտրատեղամասից ՀՀԿ-ն լրացուցիչ մանդատ ստանա: Իսկ դա բաժին կհասնի իր քրոջ փեսային՝ Կորյուն Նահապետյանին: Վերջինս նորից զբաղեցնելու է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի նախկին պաշտոնը:
Այդ հանձնաժողովը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ որոշ ոլորտային ընդհանրություններ ունի և մեր տեղեկություններով, այդ երկուսի համար պայքարում է նաև Միհրան Պողոսյանը: Վերջինիս դեպքում ՀՀԿ-ում կատակում են, թե որ հանձնաժողովը կստացվի, նրա նախագահի պաշտոնն էլ ուրախությամբ կստանձնի, մինչև գործադիրում նրա համար մի լույս կբացվի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]