1498 դիտում
14:02 18-09-2015
Կորյուն Նահապետյանն ընդունել է ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրենին
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ընդունել է ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Մարսել Պեշկոյին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ռազմաքաղաքական ծրագրերի ազգային պատասխանատու Դավիթ Հարությունյանը եւ ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի կովկասյան բյուրոյի աշխատակից Մարտին Շուստերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին, հայ-ադրբեջանական սահմանում եւ ԼՂՀ-ի հետ շփման գծում վերջին միջադեպերին վերաբերող հարցեր: Մարսել Պեշկոն կիսել է հայկական կողմի մտահոգությունները եւ ընդգծել ԵԱՀԿ պատրաստակամությունը՝ առավել մեծ ներդրում ունենալու բանակցային գործընթացում: Նա վստահեցրել է, որ 2016թ. ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության ժամանակ ԼՂ հիմնահարցը կլինի օրակարգային կարեւոր թեմաներից մեկը: Միաժամանակ նա մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակի փակման կապակցությամբ:
Կորյուն Նահապետյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դերը ՀՀ-ում զինված ուժերի եւ ոստիկանական համակարգի բարեփոխումներին, Հայաստանի ժողովրդավարացման գործընթացներում աջակցության հարցում եւ ԵԱՀԿ-ի կողմից առաջնահերթություններ սահմանած այլ ոլորտներում: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու ԵԱՀԿ-ի հետ արդյունավետ համագործակցությունը Ազգային ժողովի եւ հանձնաժողովի միջեւ:
Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացին եւ դրանով պայմանավորված հետագա զարգացումներին:
Նմանատիպ նյութեր
1436 դիտում
15:41 17-09-2015
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրենին
2406 դիտում
08:49 24-04-2014
Կորյուն Նահապետյանն արդարադատության նախարար դառնալու առաջարկ չի ստացել․ ՀԺ
3479 դիտում
10:31 15-04-2017
Կորյուն Նահապետյանն ԱԺ-ում կրկին կզբաղեցնի իր տեղը. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1015 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1066 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
769 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան