211652_close_icon
views-count8731 դիտում article-date 15:12 16-11-2017

Կպարզեցվի շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը

Կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է պարզեցնել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը: «Անհրաժեշտ ենք գտնում կատարելագործել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը, պարզեցնել այդ ոլորտում իրականացվող վարչարարությունը և բարձրացնել դրա մատչելիության աստիճանը։ «Գործարարությամբ զբաղվելը» 2018 թվականի զեկույցում անդրադարձ էր կատարվել շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտին և արձանագրվել էին որոշակի խնդիրներ։ Ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդում նաև առհասարակ շինարարության ոլորտի զարգացման վրա։ Օրենսդրության համաձայն՝ նշված թույլտվությունները տրամադրվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, սակայն դրանց տրամադրման նորմատիվային մեխանիզմները պետք է լինեն հստակ, կանխատեսելի, իսկ կայացվող որոշումները խիստ պատճառաբանված։ Միաժամանակ գործող օրենսդրությամբ ոլորտային լիազոր մարմնին վերապահված չեն ողջամիտ վերահսկողական գործառույթներ»,- ասել է վարչապետը։ Կարեն Կարապետյանը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և առաջարկել Երևանի քաղաքապետին մինչև դեկտեմբերի 2-րդ կես համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցման, հստակեցման, գործուն էլեկտրոնային գործիքների ներդրման, ինչպես նաև՝ ողջամիտ վերահսկողական մեխանիզմներ սահմանելուն ուղղված առաջարկություններ։

Նմանատիպ նյութեր