211652_close_icon
views-count12931 դիտում article-date 22:28 15-11-2017

Կրեմլում կայացել է Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Քննարկվել են տնտեսական, քաղաքական, անվտանգության և մարդասիրական ոլորտներում երկու երկրների փոխգործակցությանն առնչվող հարցեր։ ՌԴ նախագահը իր խոսքում նշել է, որ կողմերն աշխատում են յս տարվա մարտին Մոսկվա կատարած ՀՀ նախագահի այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ և որ այդ աշխատանքները դրական արդյունքներ է տալիս։ «Ես նույնիսկ չեմ խոսում քաղաքական կապերի, անվտանգության և էկոնոմիկայի ոլորտներում մեր համագործակցության մասին: Նախորդ տարի այն /տնտեսությունը/ արդեն սկսել էր աճը, իսկ այս տարի աճել է 1/3-ով, ինչը, անխոս, ուրախալի է։ Ցանկալի կլիներ պահպանել այդ միտումը»,- ընդգծել է Պուտինը։ ՌԴ նախագահը նաև ասել է, որ Սերժ Սարգսյանի այս աշխատանքային այցը Մոսկվա կապված է ՌԴ-ում Հայաստանի մշակույթի օրերի մեկնարկի հետ , իսկ Հայաստանում գողացված Վրուբելի կտավը ռուս իրավապահների վերադարձվելու է։ Իր հերթին ՀՀ նախագահը նշել է, որ ակնհայտ է բոլոր ուղղություններով հայ-ռուսական համագործակցության առաջընթացը։ Ս. Սարգսյանը ընդգծել է, որ եկու կողմերի համար էական նշանակություն ունեն առկա մշակութային, կրթական, գիտական սերտ կապերը։ Հիշեցնենք, որ այս օրերին Ռուսաստանում տրվել է Հայաստանի մշակույթի օրերի մեկնարկը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր