211652_close_icon
views-count38425 դիտում article-date 16:36 15-11-2017

Հռոմի պապին Lamborghini են նվիրել

Իտալական Lamborghini ավտոարտադրող ընկերությունը Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ին Lamborghini Huracan յուրօրինակ շքեղ ավտոմեքենա է նվիրել: Այս մասին հայտնում է РИА Новости-ին: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆրանցիսկոս I-ը, ըստ երևույթին, կվաճառի ճերմակ Lamborghini-ն Sotheby`s աճուրդում՝ օգտագործելով ստացված գումարը բարեգործական նպատակներով: Հռոմի պապը ստացել է նվերը Lamborghini ավտոընկերությունից այսօր՝ նոյեմբերի 15-ին և ինքնագիր է թողել մեքենայի թափքի վրա: Նշենք, որ Huracan ավտոմեքենան իր անվանումը ստացել է Մայաների քամու աստված Huracan-ից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր