211652_close_icon
views-count3255 դիտում article-date 18:49 14-11-2017

Ռուսաստանը պետք է կանոններով խաղա. Թերեզա Մեյ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը սուր քննադատության է ենթարկել ռուսաստանյան իշխանություններին՝ Մոսկվային մեղադրելով ընտրություններին միջամտելու, կիբեռլրտեսություն իրականացնելու, կեղծ լուրեր տարածելու, երկպառակություն սերմանելու մեջ: Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-41978120]BBC[/url]-ն: Վարչապետը նշել է, որ Ռուսաստանը կարող է դառնալ Արևմուտքի գործընկերը, եթե «կանոններով խաղա»: «Ռուսաստանը բազմիցս խախտել է մի քանի եվրոպական երկրների օդային տարածքը, միջամտել է ընտրություններին, հակերային գրոհ ձեռնարկել Դանիայի պաշտպանության նախարարության և բունդեսթագի վրա: … Մենք գիտենք, թե դուք ինչի եք ուզում հասնել, բայց ոչինչ չի ստացվի: Որովհետև դուք թերագնահատում եք մեր ժողովրդավարությունը, ազատ և բաց հասարակությունների մշտական ձգողությունը և արևմտյան երկրների հավատարմությունն այն դաշինքներին, որոնք միավորում են մեզ»,- ընդգծել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: «Մենք չենք ուզում վերադառնալ Սառը պատերազմին կամ մշտական հակամարտության մեջ գտնվել»,- հայտարարել է Թերեզա Մեյը: Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանն ի վերջո կընտրի ճշմարիտ ուղի, բայց քանի դեռ չի ընտրել, «Մենք համաձայնեցված ենք գործելու, որ պաշտպանենք աշխարհակարգը»:

Նմանատիպ նյութեր