2994 դիտում
17:53 23-03-2017
Մենք վախեցած չենք, և մեր վճռականությունը չի սասանվի այսպիսի հարձակումներից. Թերեզա Մեյ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, հայտնում է [url=http://www.independent.co.uk/news/uk/home-news/isis-london-attack-westminster-terror-responsibility-latest-islamic-state-daesh-a7645696.html]independent[/url]-ը:
Խմբավորման քարոզչական «Ամաք» լրատվական գործակալությունը հայտնել է, որ հարձակման համար պատասխանատու է խմբավորումը: Հաղորդագրությունում հարձակումն իրականացնողն անվանվում է «Իսլամական պետության զինվոր»:
Հարձակումից հետո խորհրդարանում ունեցած իր առաջին ելույթում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տեղեկացրել է, որ երկրով մեկ անվտանգության առավել խիստ միջոցառումներ են ձեռնարկվում:
«Երեկ ահաբեկչական այդ գործողությամբ փորձ արվեց լռեցնել մեր ժողովրդավարությունը, սակայն այսօր մենք շարունակում ենք մեր բնականոն աշխատանքը, այնպես, ինչպես արել են մեր նախորդ սերունդները և ինչպես հաջորդներն են անելու: Սա մի պարզ ուղերձ է առ այն, որ մենք վախեցած չենք, և մեր վճռականությունը չի սասանվի այսպիսի հարձակումներից: Մենք այսօր կրկին հավաքվել ենք աշխարհի ամենահին խորհրդարաններից մեկում, քանի որ գիտենք, որ ժողովրդավարությունն ու դրա դավանած արժեքները միշտ են հաղթելու»,- շեշտել է Թերեզա Մեյը:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/03/22/1062302/]Հիշեցնենք[/url], որ Լոնդոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 4 մարդ, ներառյալ ահաբեկիչը, 29-ը վիրավոր են, 7-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նշենք, որ հարձակվողը Վեսթմինսթերյան կամրջի վրա միտումնավոր մեքենայի տակ է գցել 2 հոգու, ինչից հետո, դանակով զինված, փորձել է ներխուժել խորհրդարանի շենք: Նա դանակահարել է անզեն ոստիկանին, ինչից հետո իրավապահները վնասազերծել են տղամարդուն:
Նմանատիպ նյութեր
3984 դիտում
21:28 28-01-2017
Միասնաբար հանդես ենք գալիս հօգուտ ՆԱՏՕ-ի և վերահաստատում ենք մեր աջակցությունը դաշինքին. Թերեզա Մեյ
1764 դիտում
13:54 04-10-2016
Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ դեռ մի շարք երկրներ են ցանկանում գործարքներ կնքել. Թերեզա Մեյ
Այս բաժնից
961 դիտում
18:25 24-12-2024
Էրդողանը և Ալիևն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին
1177 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2967 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում