211652_close_icon
views-count38760 դիտում article-date 12:59 13-11-2017

Երևանում 26–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել մի խումբ քննիչներ և Ոստիկանության զորքերի ծառայողներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաներում 26-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը իր վարած Mercedes C200 մակնիշի 34 FԼ 407 համարանիշի ավտոմեքենայով Իասկովի պողոտայում՝ ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի դիմաց, վրաեթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել Փորձաքննությունների ազգային բյուրոյում այդ պահին գտնվող մի խումբ քննիչներ և Ոստիկանության 10 33 զորամասի ծառայողներ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչները՝ ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի գլխավորությամբ: ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, նույնպես փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Հրանտ Աբրահամյանը, ում կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված ավտոմեքենան տեխնիկական անձնագրով կանաչ մետալիկ է, սակայն, չգիտես ինչու, այն գունափոխված է, ինչը օրենքի կոպիտ խախտում է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը 71-ամյա Յուրի Սարգսյանն է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր