211652_close_icon
views-count12910 դիտում article-date 20:33 11-11-2017

Մեսին ներողություն է խնդրել Դրիուսիից՝ լուսանկարվելիս չճանաչելով նրան

«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ներողություն է խնդրել «Զենիթի» արգենտինացի հարձակվող Սեբաստյան Դրիուսիից՝ համատեղ լուսանկարվելիս չճանաչելով նրան: 21-ամյա հարձակվողը Մոսկվայում Մեսիին խնդրել է միասին նկարվել, և Լեոն իր հայրենակցին չի ճանաչել, քանի որ նա գլխարկով է եղել: «Ես ճանաչում եմ Սեբաստյանին, ու անհարմար բան ստացվեց, որ չճանաչեցի նրան: Երբ նա մոտեցավ ինձ, մտածեցի, թե նա հերթական մարդն է, որը ցանկանում է ինձ հետ նկարվել: Բոլոր դեպքերում, մեզ նույն մարդն է տատուներ անում, նախկինում մենք իրար հետ նամակագրություն ենք ունեցել: Ես հետո Ինստագրամում տեսա լուսանկարը և ներողություն խնդրեցի նրանից», ասել է Մեսին:

Նմանատիպ նյութեր