54912 դիտում
21:36 10-11-2017
Վրաերթ Կոտայքի մարզում. Toyota Camry-ն վրաերթի է ենթարկել «Առինջ Մոլ»-ի 34-ամյա աշխատակցին
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում «Առինջ Մոլ» տոնավաճառի դիմաց Toyota Camry մակնիշի վարորդը վրաերթի է ենթարկել Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիկչ, 34-ամյա Արթուր Ադամյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրարեթի ենթարկվածը «կրծքավանդակի առաջնային մակերեսի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի, ինչպես նաև Ոստիկանության Աբովյանի բաժնի ծառայողները ունեն օպերատիվ տեղեկություններ մեքենայի համարանիշների թվերի վերաբերյալ:
Կան տեղեկություններ, որ վրաերթը կատարել է Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցը, ով վիրավորին տեղափոխել է հիվանդանոց, այնուհետև հեռացել:
Փաստի առթիվ Ոստիկանության Աբովյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունն, ինչպես նաև ավտոմեքենայի համարանիշների ամբողջական տվյալները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2068 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)