211652_close_icon
views-count7665 դիտում article-date 12:51 10-11-2017

ՍԱՊԾ-ն 2 մանկապարտեզում կասեցրել է հանրային սննդի կազմակերպման գործառույթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողության շրջանակներում կասեցրել է Մարալիկի համայնքային «Անի» և «Արթիկի թիվ 4» մանկապարտեզներում հանրային սննդի արտադրական գործառույթը: Ստուգումների արդյունքում Ծառայությունը երկու մանկապարտեզներում էլ բացահայտել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ. չեն պահպանվել սննդամթերքի հիգիենային ներկայացվող տեխնիկական կանոնակարգի պահանջները: Մասնավորապես՝ նախադպրոցական հաստատություններում խոհանոցները չեն եղել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, ապահովված չեն եղել անհրաժեշտ գույքով կամ լվացման-ախտահանման հնարավորություններով, չեն տարվել վնասատուների դեմ պայքարի կանխարգելիչ աշխատանքներ և այլն: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խախտումների վերացման համար սահմանել է ժամկետ. բոլոր հանձնարարականները կատարելուց հետո միայն նշված հաստատություններում կթույլատրվի վերագործակել խոհանոցների գործունեությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր