211652_close_icon
views-count10941 դիտում article-date 15:01 09-11-2017

Ռուսաստանը չի ընդունել Ադրբեջանից արտահանված 52 տոննա միրգ-բանջարեղենը

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է Դաղստանի հատվածով Ադրբեջանից արտահանված 52-ից ավելի տոննա միրգ-բանջարեղենը ներկրել Ռուսաստան։ Այն կասեցվել է ռուս-ադրբեջանական «Յարագ-Կազմալիար» մաքսակետում, հաղորդում է Ria Dagestan-ը։ Գործակալության տվյալներով՝ ներկայացվել են կեղծ սերտիֆիկատներ՝ 52.5 տոննա գյուղապրանքների ֆիտոսանիտարական իրավիճակի վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր