Ռուսաստանը հրաժարվել է Ուկրաինայից ներկրվող միրգ-բանջարեղենից
Հոկտեմբերի 22-ին Ուկրաինայից այլևս միրգ-բանջարեղեն չի ներկրվի ռուսական շուկա: Այս մասին հայտարարել է ՌԴ Սանիտարական և ֆիտոսանիտարական տեսչության դաշնային ծառայությունը (Россельхознадзор):
Россельхознадзор-ը պարզաբանել է, որ մինչ այսօր Ռուսաստանը չի ստացել Ուկրաինայից իր հարցերի պատասխանները:
Ըստ նրա՝ Ուկրաինայից Ռուսաստան ներկրվող բեռների վրա չկան մակնշումներ, հետևաբար, չիօ բացառվում, որ այդ ապրանքները կարող են լինել ԵՄ անդամ պետություններից ներկրված: