211652_close_icon
views-count35723 դիտում article-date 20:26 08-11-2017

Լուսանկարում պատկերված անձի հանցավոր գործողություններից տուժածները կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 2-ին, 6-ին և 7-ին ավազակային հարձակումների վերաբերյալ ահազանգեր էին հնչել: Հանցագործություններից տուժած չորս կանայք հայտնել են, որ մի տղամարդ վերելակում դանակի սպառնալիքով հափշտակել է իրենց դրամապանակները: Ըստ տուժողների նկարագրածի, հնարավոր էր, որ չորս հանցագործությունն էլ կատարել էր նույն անձը: Ոստիկանության տարբեր և Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները համատեղ ծավալուն հետախուզական միջոցառումներով պարզեցին կասկածյալի ինքնությունը: Նոյեմբերի 8-ին Վաղարշապատի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանը հայտնաբերվեց հենց Վաղարշապատում և ավազակային հարձակումներ կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանություն: Հարուցվել է քրեական գործ: Նախկինում մի քանի անգամ դատապարտված 47-ամյա Սարգիս Հովհաննիսյանը ձերբակալված է: Դեպքերի հանգամանքներն ու տուժողներին պատճառված վնասի չափերը քննությամբ պարզվում են: Սարգիս Հովհաննիսյանի հանցավոր գործողություններից տուժած անձինք կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր