211652_close_icon
views-count4335 դիտում article-date 14:47 08-11-2017

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Չինաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ի նախագահ Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինի օդանավակայանում։ Այդ մասին հաղորդում է Newsru.co.il-ը։ Սա Թրամփի առաջին պաշտոնական այցն է Չինաստան։ Նախագահները քննարկելու են առևտրային հարաբերությունները և Հյուսիսային Կորեայի շուրջ առկա իրավիճակը։ Թրամփի հետ Չինաստան են ժամանել ամերիկյան խոշորագույն՝ Boeing, Goldman Sachs, Westinghouse Electric և Qualcomm ընկերությունների ներկայացուցիչները։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահը Չինաստան է մեկնել Հարավային Կորեայից, որտեղ հանդիպում է անցկացրել այդ երկրի նախագահ Մուն Չժե Ինի հետ։ Թրամփը փորձել է համոզել վերջինիս, որպեսզի հարավկորեական իշխանությունները ավելացնեն Փհենյանի դեմ ճնշումը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր