211652_close_icon
views-count6514 դիտում article-date 13:26 08-11-2017

700 հազար պերուացի ֆուտբոլի խաղի տոմսերի համար մասնակցել է վիճակահանությանը

Ավելի քան 700 հազար պերուացի մասնակցել է վիճակահանությանը, որպեսզի 2018թ. աշխարհի առաջնության անցումային Պերու-Նոր Զելանդիա հանդիպման տոմս գնելու իրավունք ստանա: Վիճակահանության համար հատկացվել է 10 հազար տոմս: Տոմսերի վաճառքը հաղթողներին կսկսվի այսօր և կշարունակվի մինչև նոյեմբերի 10-ը: Հանդիպումը նոյեմբերի 15-ին կկայանա Պերուի մայրաքաղաք Լիմայում՝ «Ազգային» մարզդաշտում, որը տեղավորում է 45 600 հանդիսական: Առաջին խաղը կկայանա նոյեմբերի 10-ին՝ Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգտոնում: Նշենք, որ վերջին անգամ Պերուի հավաքականը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցել է 1982 թվականին:

Նմանատիպ նյութեր