211652_close_icon
views-count8700 դիտում article-date 21:55 07-11-2017

Ստամբուլում գրքի 36-րդ միջազգային տոնավաճառում ներկայացվել են Հայոց ցեղասպանության մասին գրքեր

Ստամբուլում բացված Գրքի 36-րդ միջազգային տոնավաճառում Հայոց ցեղասպանության, հայկական մշակույթի ու մեծանուն հայերի մասին պատմող գրքերը ներկայացված են հայկական «Արաս», թուրքական «Իլեթիշիմ» և «Բելգե» հրատարակչությունների սեղաններին: Տեղեկացնում է տոնավաճառի պաշտոնական կայքը: Տոնավաճառում իր ոչ կոմերցիոն անկյունն է ներկայացրել նաև Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»: Տոնավաճառն արդեն այցելել և ընթերցողների հետ հանդիպում է ունեցել ստամբուլահայ գրող Մկրտիչ Մարկոսյանը: Սպասվում են համշենահայ գրող Մահիր Օզքանի և պոլսահայ Զաքարյա Միլդանօղլուի հետ հանդիպումները: Այս տարի Գրքի տոնավաճառին մասնակցում են հյուրեր Կոլումբիայից, Գերմանիայից, Ռումինիայից, Չինաստանից, Ադրբեջանից, Իրանից, Քաթարից և այլ երկրներից: Տոնավաճառը կգործի մինչև նոյեմբերի 12-ը:

Նմանատիպ նյութեր