211652_close_icon
views-count58451 դիտում article-date 16:07 06-11-2017

Արտակարգ իրավիճակ Վայոց Ձորի մարզում. գյուղացիները փակել են Գետափ-Մարտունի ավտոճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց Ձորի մարզում: Առավոտյան ժամը 08:00-ից գյուղացիները փակել են Գետափ-Մարտունի ավտոճանապարհը՝ 12.5 կմ հատվածում՝ Շատին գյուղի վարչական տարածքում, և ասում են, որ վարչական բաժանումը սխալ է եղել. պետք այն կրկին կատարվի: Գյուղացիները նաև ասում են, որ ընտրությունները անօրինական են եղել և ընթացել են կոպիտ խախտումներով: Մեր տեղեկություններով՝ նույն պահանջով փակվել է նաև Երևան-Մեղրի ավտոճանապարհի 117 կմ հատվածը՝ Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում: Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը և բանակցություններ են վարում գյուղացիների հետ: *** Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ճանապարհը բացվել է, գյուղացիներին խոսք են տվել, որ կառավարությունը երկօրյա ժամկետում բարձրացրած խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր