211652_close_icon
views-count62031 դիտում article-date 15:48 06-11-2017

Մոսկվայում հայտնաբերվել է Յապոնչիկի` բոլոր ժամանակների ամենաոխերիմ թշնամին. ով է նա և ինչով է հայտնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Прайм Крайм»-ը հայտնում է, որ նախորդ չորեքշաբթի օրը Մոսկվայի Դիբենկո փողոցում Ռուսաստանի ՆԳՆ աշխատակիցների օպերատիվ աշխատանքների շնորհիվ հայտնաբերվել է 60-ամյա նախկին «օրենքով գող» Իլյա Սիմոնիյան, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Մախո անունով: Հաշվի առնելով նրա արարքի ոչ ծանր լինելը` դատարանը նրան ստորագրությամբ է ազատ արձակել: [img]http://st0.shamshyan.com/editor/0019706001509968772401629.jpg[/img] Կայքը հիշեցնում է, որ բազմիցս դատված Մախոն 1993 թվականին է զրկվել գողի տիտղոսից Շարքոյի և Դեդ Հասանի միջնորդությամբ: Պատճառը եղել է Յապոնչիկի հետ ունեցած կոնֆլիկտը: [img]http://st0.shamshyan.com/editor/0856712001509968797121956.jpg[/img] Մախոյի և Յապոնչիկի հարաբերությունները լարվել էին Արևելյան Սիբիրում, որտեղ նրանք ղեկավարում էին համապատասխանաբար «վրացական» և «սլավոնական» իրար դեմ աշխատող խմբավորումները: [img]http://st0.shamshyan.com/editor/012364300150996881537603.jpg[/img] Չնայած տիտղոսի կորցնելուն` Մախոն առաջվա պես շարունակում է հանցավոր կյանք վարել` պարբերաբար հայտնվելով ճաղերի ետևում: [img]http://st0.shamshyan.com/editor/0868948001509968834769740.jpg[/img] Իրավապահները կարծում են, որ շուտով իրենք նորից ստիպված պետք է լինեն որսալ Մախոյին, քանի որ նրա նմանները ինքնակամ դատարան չեն ներկայանում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր