Լեգենդար դերասանուհի Օդրի Հեպբերնը ճանաչվել է բոլոր ժամանակների ամենաոճային բրիտանուհի: Հենց անկրկնելի Օդրիի անունն է ամենաշատ ձայներ հավաքել: Քվեարկությունն իրականացրել է բրիտանական կազմակերպությւոններից մեկը:
Մասնակցել է ավելի քան 2 հազար մարդ, որոնց մեծամասնությունն ընտրել է Հեպբերնին՝ ասելով, որ նրա աներեւկայելի հմայքը չի դադարում հիացնել հանրությանը: Երկրորդ տեղում արքայադուստր Դիանան է, երրորդում՝ Դեվիդ Բեքհեմը: Իսկ նրա կինը՝ Վիկտորիա Բեքհեմը զբաղեցրել է 9-րդ տեղը: Լավագույն տասնյակում են դքսուհի Քեթրինը, թագուհի Եղիսաբեթ I-ը, Շոն Քոներին, Քեյթ Մոսը: